Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին, և ի՞նչ է ուզում քեզնից տերը. իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծու հետևից գնալու։ Տիրոջ ձայնը քաղաքի վրա կհնչի և կփրկի նրա անունից վախեցողներին։ «Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կլցնի քաղաքը, եթե ոչ հուրը և անօրեն տունը, որ անօրեն գանձեր է գանձում հպարտությամբ և անիրավությամբ։ Եվ կլինի՞, որ անօրենը կշեռքով արդարանա կամ խարդախված կշռի պայուսակով։
Միքիա 6. 8-11